Վիրահայոց թեմի անունից ծաղկեպսակ տեղադրվեց Ապրիլի 9֊ի զոհերի հիշատակին
2022 թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի պատվիրակությունը, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, հոգևոր սպասավոր արժ. Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի առաջնորդությամբ իր խոնարհումը բերեց 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին և Թեմի անունից Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին տեղադրեց ծաղկեպսակ: