ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՆՈՒՆԻՑ ԾԱՂԿԵՊՍԱԿ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՊՐԻԼԻ 9֊-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
2023 թվականի ապրիլի 9-ին, Զատկական Սուրբ պատարագից հետո, Վիրահայոց թեմը, թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, իր հարգանքի տուրքը մատուցեց 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին և Թեմի անունից Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին տեղադրեց ծաղկեպսակ: