ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՆՈՒՆԻՑ ԾԱՂԿԵՊՍԱԿ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՊՐԻԼԻ 9֊-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլի 9-ը Վրաստանում նշվում է՝ որպես 1989 թվականին տեղի ունեգած ողբերգական դեպքերի զոհերի հիշատակի և Վրաստանի միասնության ու անկախության վերականգնման օր:
2024 թվականին լրացավ այդ ողբերգական դեպքերի 35-րդ տարելիցը: Այդ օրը Վիրահայոց թեմի պատվիրակությունը, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, արժ. Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի առաջնորդությամբ, իր խոնարհումը բերեց Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին և թեմի անունից տեղադրեց ծաղկեպսակ:
Այդ օրը առավոտյան Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի կողմից կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ՝ զոհերի հոգիների խաղաղության համար:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի աշխատակիցները, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության անդամները, թբիլիսահայ բնակիչներ:
Եկեղեցու հարակից Երևանյան պուրակում Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին ծաղկեպսակ դրվեց «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից և խոնարհվեցին ծաղիկներ: