Ավագ հինգշաբթին Թբիլիսիի հայոց եկեղեցիներում
2019 թվականի ապրիլի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց Ապաշխարողաց կարգը:
Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ իր անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Հընթացս Սբ. Պատարագի ընթերցվեց Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:
Նույն օրը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդի հանդիսապոետությամբ կատարվեց Ոտնլվայի արարողությունը:Կարդացվեցին օրվա սուրբգրային ընթերցվածքներն ու Հովհաննես Պլուզ Երզնկացու «Սիրո մասին» խրատը:
Այնուհետև օրհնվեցին խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո հոգեշնորհ Զավեն վարդապետը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Երեկոյան եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ: