Материалы

Ավագ հինգշաբթին Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

A2019 թվականի ապրիլի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը 1և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց Ապաշխարողաց կարգը:
Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի 2հանդիսապետությամբ իր անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Հընթացս Սբ. Պատարագի ընթերցվեց Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:
4Նույն օրը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդի հանդիսապոետությամբ կատարվեց 5Ոտնլվայի արարողությունը:Կարդացվեցին օրվա սուրբգրային ընթերցվածքներն ու Հովհաննես Պլուզ Երզնկացու «Սիրո մասին» խրատը:
6Այնուհետև օրհնվեցին խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո հոգեշնորհ Զավեն վարդապետը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Երեկոյան եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ:

7 8

Սբ. Գևորգ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են