Материалы

«Կառուցի՛ր Վրաստանը» նախագծի հերթական երկխոսությանը մասնակցեցին նաև Վիրահայոց թեմի ներկայացուցիչները

2024 թվականի հունվարի 25-28-ը, Ծինանդալիում,  Tsinandali Estate, A Radisson Collection Hotel հյուրանոցում, կայացավ   ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի աջակցությամբ իրականացվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)  «Կառուցի՛ր Վրաստանը» երկրորդ հերթափոխի երկրորդ երկխոսությունը:

Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, երիտասարդական միավորումների, մասնավոր սեկտորի և կրոնական կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմից  երկխոսությանը  ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը և բարեշնորհ սարկավագ Գևորգ Ավետիսյանը, ինչպես  նաև  Հռոմեակաթոլիկ եկեղեցու, Հրեական, Մուսուլմանական համայնքների և Քիստերի ներկայացուցիչները։

Երկրորդ երկխոսության աշխատանքային թեման էր  պետական անվտանգությունը, Վրաստանի հիբրիդային մարտահրավերները և եվրաատլանտյան ինտեգրումը, ինչպես նաև տվյալ թեմայի վերաբերյալ ոլորտային առաջարկությունների պատրաստման և այդ առաջարկությունների համաձայնեցման ձևաչափը։

«Կառուցիր Վրաստանը» նախագիծը նպատակ ունի Վրաստանում ընթացող գործընթացներում ներգրավել տարբեր ոլորտների հաջողակ առաջնորդների և առաջատար փորձագետների՝ երկրում առկա խնդիրների լուծման ուղիները համատեղ մշակելու համար։

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են