Էկումենիկ աղոթք քրիստոնյաների միասնության համար
2024 թվականի հունվարի 19-ին, Թբիլիսում բարձրացվեց քրիստոնյաների միասնության էկումենիկ աղոթք, որը տարիներ շարունակ բարձրացվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-մկրտական և Անգլիկան Եկեղեցու կողմից: Այս տարվա էկումենիկ աղոթքի կազմակերպիչն էր Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցին և աղոթքը բարձրացվեց Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս լութերական տաճարում:
Աղոթքի ծիսական արարողությանը մասնակցեցին Վիրահայոց թեմի Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթա-մշակութային կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը և բարեշնորհ սարկավագ Գևորգ Ավետիսյանը:
Ընթացիկ տարվա հունվարի 18-25-ը ամբողջ աշխարհում քրիստոնյաների միասնության համար անց է կացվում քրիստոնյաների միասնության շաբաթ: Այս ավանդույթը սկիզբ է առնում անցյալ դարի սկզբից:
Ավելի ուշ Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը (World Council of Churches ) այս նախաձեռնությունը ամենամյա դարձրեց և այն ամեն տարի անց է կացվում հունվար ամսվա վերջին:
Ընթացիկ շաբաթը միանշանակ արձագանքում է Հիսուս Քրիստոսի ցանկությանը, «որ բոլորս մեկ լինենք» «Հովհ. Մկրտիչ 17.21):
Աստծու խոսքին միասնաբար ծառայության 2024 թվականի ընդհանրական աղոթքի թեման էր «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով և քո մերձավորին, ինչպես քո անձը» (Ղուկասի Ավետարան), 10:27):
Սուրբ Գրքից հատվածների ընթերցանությամբ և հոգևոր երգերի ուղեկցութամբ բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին` նշելով, որ այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին:
Էկումենիկ աղոթքն ավարտվեց հոգևոր հայրերի աղոթքով և օրհնությամբ: