Материалы

Էկումենիկ աղոթք քրիստոնյաների միասնության համար

2024 թվականի հունվարի 19-ին, Թբիլիսում բարձրացվեց քրիստոնյաների միասնության էկումենիկ աղոթք, որը   տարիներ շարունակ բարձրացվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-մկրտական և Անգլիկան Եկեղեցու կողմից: Այս տարվա էկումենիկ աղոթքի կազմակերպիչն էր Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցին և աղոթքը բարձրացվեց Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս լութերական տաճարում:

Աղոթքի ծիսական արարողությանը մասնակցեցին Վիրահայոց թեմի Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթա-մշակութային կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը և բարեշնորհ սարկավագ Գևորգ Ավետիսյանը:

Ընթացիկ  տարվա հունվարի 18-25-ը ամբողջ աշխարհում  քրիստոնյաների միասնության համար անց է կացվում  քրիստոնյաների միասնության շաբաթ: Այս ավանդույթը սկիզբ է առնում անցյալ դարի սկզբից:

1

Ավելի ուշ Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը (World Council of Churches ) այս նախաձեռնությունը ամենամյա դարձրեց  և այն ամեն  տարի անց է կացվում հունվար ամսվա վերջին:

Ընթացիկ շաբաթը միանշանակ արձագանքում է Հիսուս Քրիստոսի ցանկությանը, «որ բոլորս մեկ լինենք» «Հովհ. Մկրտիչ 17.21):

Աստծու խոսքին միասնաբար ծառայության 2024 թվականի ընդհանրական աղոթքի  թեման էր  «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով և քո մերձավորին, ինչպես քո անձը» (Ղուկասի Ավետարան), 10:27):

Սուրբ Գրքից հատվածների ընթերցանությամբ և հոգևոր երգերի ուղեկցութամբ բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին` նշելով, որ այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին:

Էկումենիկ աղոթքն ավարտվեց հոգևոր հայրերի աղոթքով և օրհնությամբ:

Img 20240119 225151

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են