Материалы

«Սբ.Ներսես Շնորհալի» երգչախմբի փոքրիկների խմբի հաշվետու համերգը

2019 թվականի հունիսի 5-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբի փոքրիկների խմբի հաշվետու համերգը:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը բացելով միջոցառումը, անդրադարձ կատարեց «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախմբի գործունեությանը, ընդգծեց, որ կենտրոնին հասակակից,նրա բացման օրից ձևավորված երգչախումբը իրավամբ դարձել է Թբիլիսիում գործող երկու եկեղեցիների երգչախմբերի անդամների աճեցմամբ դպրոց:Իրավամբ տարիներ շարունակ խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի ջանքերով կատարելագործվում են երգել սովորող երեխաները, մեծանալով անդամագրվում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու «Մակար Եկմալյան» և Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբերին: Ահա այդպիսի հերթափոխ էր 2018-2019 ուստարում ձևավորված փոքրիկների խումբը, որը ուսուցիչների և ծնողների, հյուրերի առջև հանդես եկավ մեկ տարվա ընթացքում սովորածի հաշվետու համերգով:

Տարին հոբելյանական է, երգչախումբը ներկայացրեց նաև երգեր Հովհ. Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործություններից:

Գնահատանքի խոսք ասաց կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Տաթև քհն. Մարուքյանը: Ընդգծելով խմբավար-ուսուցչի և դաշնակահարի աշխատանքը, արժանապատիվ քահանան առաջարկեց պարբերաբար կազմակերպել երգչախմբի անդամների ելույթները արտագնա միջոցառումների ժամանակ, ինչը արժանացավ հավանության:

Հիրավի մեծ էր կատարված աշխատանքը, նաև՝ գոհացուցիչ՝ արդյունքը:

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են