Материалы

Վիրահայոց թեմում հյուրընկալվեց Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը

Այս շաբաթ ևս մեկ նշանակալից հանդիպում կայացավ Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում:

2023 թվականի նոյեմբերի 29-ին,  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալվեցին Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էռնստ Պետեր Ֆիշերը և դեսպանության մշակույթի, մամուլի և քաղաքականության հարցերով  կցորդ  տիկին Ռեբեկա Լինհոփը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը  արժանապատիվ հյուրերին ծանոթացրեց Թեմի  գործունեության առանձնահատկություններին և խոսեց  ապագա պլանների մասին:  Կայացած զրույցի ընթացքում արժևորվեց  նման ձևաչափով հանդիպումների  կարևորությունը, որին հետևեց  կողմերի համաձայնությունը  հանդիպումները և   երկխոսությունները Վրաստանում գործող արտասահմանյան երկրների դեսպանությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների  հետ  շարունակելու  մասին: 

Վերոնշյալ հանդիպմանը  մասնակում էր Համայնքային նախաձեռնությունների զարգացման  հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը: 

2

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են