Материалы

Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում

A2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողովը:
Ժողովն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:
Հավաքը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Զավեն վարդապետ Յազիչյանին: 20190417 181853
Այնուհետև առաջնորդի կողմից ներկայացվեց Թբիլիսիում նախատեսվող գալիք միջոցառումների՝ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողությունների, Վարդատոնի և համայնքային այլ ձեռնարկների մասին: Սույնի հետ կապված խոսքով հանդես եկան Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովան, Լևոն Չիդիլյանը, Յուրի Միկիրտումովը և ուրիշներ:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, արժևորելով թբիլիսահայ համայնքի մասնակցությունը առաջիկա համայնքային միջոցառումներին, հորդորեց դրանք դարձնել առավել բազմամարդ:
Ժողովը նախագահող Թեմակալ առաջնորդը հայտարարեց առաքելությունը Վիրահայոց թեմում ավարտելու և հոգևոր ծառայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 20190417 182450շարունակելու իր որոշման մասին:
Թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները անդրադարձան Վազգեն Սրբազանի կողմից 17-ամյա առաջնորդության տարիներին հայ համայնքում իրականացված հոգևոր զարթոնքին, եկեղեցաշինությանը,եկեղեցապատկան կենտրոնների բացմանը և առաջնորդարանների վերակազմավորմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանությանը և տարածմանը, խոնարհված հայոց եկեղեցիները իր իրավատիրոջը վերադարձնելու ուղղությամբ ծավալված գործունեությանը, ինչպես նաև համայնքի միասնությանը և եկեղեցիներում հավատացյալների բազմամարդությանը:
Ներկաները արտահայտեցին իրենց բարի ցանկությունը Վազգեն եպիսկոպոսի ծառայությունը Վիրահայոց թեմում շարունակելու նպատակով, սակայն Թեմակալ առաջնորդը համայնքի ներկայացուցիչներին բացատրեց մայր հայրենիք Հայաստան վերադառնալու և այնտեղ իր ծառայությունը շարունակելու վճռական որոշման մասին:
Թեմի առաջնորդի աշխատանքները բարձր գնահատեց Վրաստանում ՀՀ 20190417արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը, Ալիքմեդիա լրատվամիջոցի հիմնադիր և հասարակական գործիչ Արսեն Խառատյանը, «Բազմազգ Վրաստան» կազմակերպության հիմնադիր ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, համայնքային հասարակական գործիչ Ալիկ Ութմազյանը և ուրիշներ:

Այնուհետև թեմակալ առաջնորդը Վրաստանի հայ գիտա-մշակութային կենտրոնի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանին փոխանցեց Հայաստանի «Հյուսիսային» համալսարանի կողմից տրված «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալը:

Թումանյանի տուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են