Материалы

Կայացավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ընդհանուր ժողովը

2024 թվականի նոյեմբերի 6-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի  նախագահությամբ, տեղի ունեցավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ընդհանուր ժողովը:  

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

Ժողովին ներկա հոգևոր դասը, ըստ ավագության, ներկայացրեց հոգևոր ծառայության ընթացքը, խոսեց զարգացումների և խնդիրների մասին:

Ժողովի վերջում առաջնորդ Կիրակոս Սրբազանըսպառիչ պատասխաններ տվեց քահանաների  հարցերին: Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը բերեց Վիրահայոց հոգևոր դասին՝ իրենց ծառայությունը  կատարելու համար, հորդորեց՝առաջիկայում ևս շարունակեն ժրաջանությամբ և անմնացորդ սիրով տարածել Քրիստոսի Ավետարանը և նվիրումով շարունակեն բավարարել վիրահայոց հոգևոր կարիքները: 

Ժողովը փակվեց Պահպանիչ աղոթքով:


Img

Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են