Материалы

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչները հանդիպեցին Վիրահայոց թեմի երիտասարդաց բաժնի անդամների հետ

2024 թվականի մարտի 15-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը հյուրընկալեց ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի աջակցությամբ իրականացվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) «Կառուցի՛ր Վրաստանը» ծրագրի կրոնների խմբի աշխատանքների համակարգող Գիորգի Փարեշաշվիլիին և Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչ Լադո Ռազմաձեին:

Վիրահայոց թեմի երիտասարդաց բաժնի  պատասխանատու Էմիլ Սարգսյանը հյուրերին ծանոթացրեց երիտասարդաց բաժնի գործունեությանը ու  նպատակներին:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)   ներկայացուցիչները խոսեցին «Վրաստան-Եվրամիություն հարաբերությւնների և ապագայի հեռանկարների մասին», որի ուղղություններից մեկը  կրոնական համայնքների մոտեցումն է  Վրաստանի անդամակցությանը  Եվրամիությանը:

Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում դրսևորվեց  սույն կրոնական կազմակերպության, ի մասնավորի թեմի երիտասարդաց բաժնի անդամների  դրական և ողջունելի մոտեցումը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցին:  

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են