Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց IRI GEORGIA ինստիտուտի «Կառուցի՛ր Վրաստանը» կրոնական խմբի աշխատանքային հանդիպմանը

2023 թվականի փետրվարի 2-ին Բաթումիում, երկօյա ծրագրով  մեկնարկեց IRI GEORGIA ինստիտուտի «Կառուցի՛ր Վրաստանը»  կրոնական խմբի  աշխատանքային հանդիպումը, որին իրենց օրհնաբեր մասնակցությունն են բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիների հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը: Կրոնական խմբի աշխատանքային հանդիպմանը ներկա էին տարբեր կրոնական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն է տարբեր միջոցներով կանխել և կրճատել մարդկային և մտավոր ամենամեծ կապիտալի՝ «ուղեղների»  արտահոսքը երկրից, վեր հանել այն գործոնները, որոնք օժանդակում են այդ գործընթացին, բացահայտել, թե ինչ նպատակով են  մարդիկ թողնում երկիրը և մեկնում այլ վայրեր: Ներկաների քննարկմանն  են դրված արտահոսքի հետևանքով երկրի առջև ծառացած  մարտահրավերները, այդ գործընթացում կրոնի և կրթության դերը:

Iri

Աշխատանքային հանդիպման մասնակիցների քննարկվելիք  հարցերից է «ուղեղների» արտահոսքի հետևանքով կրոնի համար առաջացած մարտահրավերը:

Կարո՞ղ է, արդյոք, նշված գործընթացը որևէ օգուտ բերել կրոնին՝ հնչում է հրատապ հնչեղություն ունեցող  օրակարգային հարցը: Քննարկվելիք հարցերի շրջանակում  է  նաև ընդունող երկրների քաղաքականության ազդեցությունը «ուղեղների» արտահոսքի  գործընթացի վրա և այն, թե  ինչ կարող են անել կրոնական կազմակերպություններն այս հիմնախնդիրը կանխարգելելու համար:

Հարցերի քննարկումն ավարտելուց և  օրվա աշխատանքն ամփոփելուց հետո, կողմերի միջև ստորագրվեց հուշագիր՝ փոխադարձ հարգանքի և  բարի կամքի սկզբունքներով նախագծի իրականացմանը մասնակցության և համագործակցության մասին:

Վաղը՝ փետրվարի 3-ին, IRI GEORGIA ինստիտուտի «Կառուցի՛ր Վրաստանը»  կրոնական խումբը կշարունակի աշխատանքային հանդիպումը:

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են