Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց «Միջազգային հանրապետական ինստիտուտ Վրաստան- IRI Georgia»-ի երկխոսությանը

2023 թվականի մայիսի 11-14-ին,  ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ֆինանսավորմամբ, միջազգային հանրապետական ինստիտուտ Վրաստան -- IRI Georgia-ն,  հյուրընկալեց «Կառուցի՛ր Վրաստանը» ծրագրի շրջանակներում  կազմակերպված  երրորդ երկխոսության մասնակիցներին:  

Միջոցառումն անցկացվեց Լոպոտա լճի  հյուրանոցային համալիրում, միջոցառմանը ներկա  էին ակադեմիական շրջանների, քաղաքացիական,  հասարակական կազմակերպությունների, երիտասարդական  միավորումների, կրոնական կազմակերպությունների և բիզնես սեկտորի  շուրջ 80 ներկայացուցիչներ:

Իրենց օրհնաբեր  ներկայությամբ միջոցառմանը մասնակցում էին Վիրահայոց թեմի  առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ հգշ. Տեր  Զավեն վրդ. Յազիչյանը:

Երրորդ երկխոսության ձևաչափի նպատակն էր ժամանակավորապես  բռնագրավված տարածաշրջանների քաղաքացիների հետ  վստահության և փոխհարաբերությունների վերականգնման թեմայով ծանոթանալ  աշխատանքային խմբերի հանձնարարականներին,  ամփոփել   կարծիքները և այդ մարտահրավերի  մասին  մեկնարկել միասնական աշխատանք:

«Կառուցի՛ր Վրաստանը» նախագծի հաջորդ փուլը կաշխատի տրված հանձնարարականներին    պետական հաստատություններին  ծանոթացնելու  և պետական քաղաքականությունում դրանք արտացոլելու ուղղությամբ:

«Կառուցի՛ր Վրաստանը» նախագծի նպատակն է Վրաստանում ընթացող գործընթացներում ընդգրկել տարբեր ոլորտներում գործող հաջողակ  առաջնորդներին և առաջատար  փորձագետներին, որպեսզի համատեղ մշակեն երկրում առկա  հիմնախնդիրների  կարգավորման  ուղիները:

347103714

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են