ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՎՐԱՍՏԱՆ- IRI GEORGIA»-Ի ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
2023 թվականի հունիսի 22-25-ը Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը բարեշնորհ սարկավագ Գևորգ Ավետիսյանի ուղեկցությամբ մասնակցում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ֆինանսավորմամբ, միջազգային հանրապետական ինստիտուտ Վրաստան -- IRI Georgia «Կառուցի՛ր Վրաստանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական երկխոսությանը:
Հանդիպումն ընթանում է ք. Քոբուլեթիի Ջորջիան պալաս (GpH) հյուրանոցային համալիրում: Քննարկման էր դրված «Վրաստանի եվրոպական ապագան» թեման, ինչպես նաև կայացան նախագծի առաջին ծրագրերի շննորհանդեսնեէր:
Հունիսի 25-ին հանդիպումը կավարտի աշխատանքը: