Материалы

Տյառնընդառաջի խարույկը վառվեց Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

2025 թվականի փետրվարի 13-ին, հայոց եկեղեցիներում կատարվեց Տյառն ընդ առաջի նախատոնակ: Տերունի տոնը  բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր:

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիներում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, երեկոյան ժամերգությունից հետո, արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանը և արժ. Տեր  Սամվել քհն. Թորոսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին:  

2

Տոնի ժողովրդական ավանդույթից պահպանվել է խարույկավառությունը: Սուրբ Սեղանի կանթեղից վառած մոմով, երկու եկեղեցիների բակերում բոցկլտած  Տյառնընդառաջի՝ խարույկը, որը բազմապատկեց  ներկաների ուրախ  տրամադրությունը:

Հայոց երգն ու երաժշտությունը տարածվեց Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ թեմի մշակույթի բաժնի պատասխանատու և «Հայարտուն» կենտրոնի պարուսույց Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ կազմակերպվեց ազգային պարերի վարպետաց դաս: Հայոց ավանդական շուրջպարին, պարուսույցի ցուցումներով միացան «Տարոն» պարային համույթի անդամները, «Հայարտուն» կենտրոնի սաները, Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների տարբեր խմբերի սովորողները: Մայրաքաղաքի երկու թաղամասերում՝ Մեյդանում և Հավլաբարում ծայր առավ հանդիսատեսի շուրջպարն ու խարույկի վրայով թռչելու ոգևորությունը:  

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի  Սբ. Էջմիածին եկեղեցիների խաչի կնքահայրեր Արկադի Հովակիմյանի և Կարեն Դարբինյանի աջակցությամբ կազմակերպվեց հյուրասիրություն: Տոնակատարության հիասքանչ ավարտ դարձավ գույնզգույն  հրավառությունը:

 Տերունի տոնի նախատոնակը շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:

3

4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge