Материалы

Սուրբ Հարության տոնը հանդիսավորությամբ նշվեց Բաթումիի հայ համայնքում

A2019 թվականի ապրիլի 21-ին, Վիրահայոց թեմի Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը նշվեց տոնական Սուրբ Պատարագով: Այն մատուցեց Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին 57313553 2117256298394354 4147169199237627904 oԲաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումիում ՀՀ գլխավոր հյութատոս Եղիշե Սարգսյանը, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության Աջարիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աբեսալոմ Ասլանիձեն, Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Բաթումիի հավատացյալների հետ տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Օզուրգեթիի հայ համայնքի անդամները, ինչպես նաև Փոթի քաղաքից հատուկ ժամանած ուխտավորները:
Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ քահանան ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:
58461007 2117254285061222 1908420356645847040 oՏեր Արարատ քահանան ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և Սուրբ Հարության շնորհավորանքը՝ ուղղված հավատավոր հայորդիներին: Տեր Արարատը շնորհակալություն հայտնեց Վրաստանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներին Հայոց Եկեղեցում տոնական Սուրբ Պատարագին ներկա գտնվելու և ողջունելու կապակցությամբ:
Հավարտ Սուրբ Պատարագի, հյուրերը փոխադրվեցին «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Ողջունելով ներկաներին, կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի և Բաթումի թիվ 4 դպրոցի վրաց-հայկական դասարանի սաների և նրանց ծնողների մասնակցությամբ Սուրբ Զատկին նվիրված հայկական ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոնի խորհուրդը: Մասնակիցներին պատվոգրեր հանձնելուց հետո Սուրբ Հարության ավետիսով տեղի ունեցավ զատկական հյուրասիրություն:

Սբ. Փրկիչ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են