«ՌԱՖԱՅԵԼ ՋԱՎԱԽ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային, երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կրում է ջավախքցի (խոջաբեկցի) անվանի բանաստեղծ Ռաֆայել Ջավախի (Ռաֆայել Ղարսլյան) անունը: Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրների բարերարությամբ:
Կենտրոնում գործում են.
✓ Ասմունքի «Պառնաս» ստուդիա
✓ «Առավոտ լուսո» երգչախումբ
✓ Ազգային կերպարվեստի խմբակ
✓ «Ծաղկազարդ» ազգային պարի համույթ
✓ Հայոց պատմության ուսուցման խմբակ
✓ Հայ Եկեղեցու պատմության ուսուցման խմբակ
✓ Անգլերենի դասընթացներ
✓ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
✓ «Քայլեր» վերականգնողական կենտրոն
Կենտրոնի հոգևոր տեսուչը Նինոծմինդայի և հարակից գյուղերի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն է: Կենտրոնի աշխատանքներն իրականացվում են կենտրոնի համակարգող խորհրդի և աշխատակազմի միջոցով: Կենտրոնի ուսումնական ծրագիրը կազմվում է Վիրահայոց թեմի Կրթության բաժնի կողմից և հաստատվում է Վիրահայոց թեմի Առաջնորդի կողմից: Դասընթացների ավարտին անցկացվում են քննություններ, թեսթային աշխատանքներ, հաշվետու համերգներ: Կենտրոնն ունի 100-տեղանոց դահլիճ՝ անհրաժեշտ տեխնիկական ապահովմամբ, 4 ուսումնական սենյակներ: Ուսումնական ծրագրին զուգահեռ կենտրոնում կազմակերպվում են կրթամշակութային, հոգևոր, ճանաչողական, մարմնակրթական միջոցառումներ, ուխտագնացություններ:
Կենտրոնի աշխատանքները լուսաբանվում են կենտրոնի տեղեկատվական բաժնի կողմից և հասանելի են ինչպես Վիրահայոց թեմի պաշտոնական կայքում, այնպես էլ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և «Նինոծմինդայի Հովվության ՌՋ Կենտրոն» FB էջերում:
Կենտրոնի գործունեության մաս են կազմում նաև գրահրատարակչական աշխատանքները: Հիմնադրման օրվանից «Ռաֆայել Ջավախ» մատենաշարով լույս են տեսել մի շարք հոգևոր, գեղարվեստական, փաստագրական գրքեր, տպագրվել են օրացույցներ:
Հասցե՝ ք. Նինոծմինդա, Էրզրումյան փ. №12
Հեռախոս՝ + 995 599 913 748; + 995 595 913 748
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ , Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։