ՄԱՄԼՈ ԵՒ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ – ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժինն իրականացնում է Վիրահայոց Թեմի և նրա հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի», Ախալքալաքի «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի», Ախալցիխեի «Վարդգես Սուրենյանց» հոգևոր, մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոնների գործունեության լուսաբանում, տեղեկատվության կազմակերպում ու տարածում չորս լեզուներով, ինչպես նաև ծավալում է քարոզչական գործառույթներ հասարակության զանազան շրջանները հոգևոր արժեքներին, քրիստոնեության խորհուրդներին, եկեղեցական գործունեությանը ծանոթացնելու նպատակով:
Մամլո դիվանի գործունեության մեջ են մտնում հեռուստա-ռադիոսյուժեների կազմակերպումը, մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում հոգևոր թեմաների շուրջ նյութերի հրապարակումը: Մամլո դիվանի գործունեությանն է պատկանում նաև տարբեր լեզուներով թեմի կայք-էջի հարստացումը, նորությունների տեղադրումը, նյութերի թարմացումը, հայտարարությունների և հրավերքների տեքստերի կազմակերպումը: Լրատվական բաժինն իր էլեկտրոնային էջերով չորս լեզուներով տարածում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորությունները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումները, ուղևորությունները, աստվածապաշտ գործունեությունը, բարեգործական ձեռնարկումները:
Աշխատանք է տարվում Սփյուռքի մյուս թեմերի և համայնքների բազմաբնույթ գործունեությանը հասարակության ավելի մեծ լսարաններին իրազեկ պահելու ուղղությամբ: Տարբեր լրատվամիջոցների հետ աշխույժ համագործակցությամբ պարբերաբար լուսաբանվում են հոգևորականների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, եկեղեցական տոների խորհուրդները, հնչում է հոգևորականների կարծիքը և վերաբերմունքը հասարակական խնդիրներին: Մամլո դիվանը տպագրում և տարածում է քարոզչական թերթոններ եկեղեցական տոների, խորհուրդների, երիտասարդական միությունների վերաբերյալ: Մամլո դիվանի պատասխանատվությամբ գործում են թեմի պաշտոնական համացանցային կայքերը.
Բ. www.facebook.com/armenianchurch.ge
Գ. www.youtube.com/@AACGeorgia
Թեմի պաշտոնական կայք-էջը գործում է չորս լեզուներով՝ հայերեն, վրացերեն, անգլերեն և ռուսերեն: Բոլոր նյութերը թարգմանվում են և տեղադրվում էջում:
Բաժնի էլեկտրոնային ծառայությունը ապահովում է լրատվության արագ տարածումը և մատուցումը լրատվական աղբյուրներին և գործակալություններին, ինչպես նաև կատարվում է SMS հաղորդագրությունների միջոցով Թեմի տարբեր միջոցառումների մասին նախնական իրազեկում:
Լրատվական բաժինը պատրաստում է տեսահաղորդաշար: 4-8 րոպե տևողությամբ տեսագրությունները և սյուժեները տեղադրվում են կայք էջում և սոցիալական ցանցերում:
Բաժինը տարբեր միջոցառումներից կազմած տեսանյութը և հաղորդագրությունը հղում է ՀՀ Հանրային , «Շողակաթ», «Արմենիա ՏՎ», «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաալիքներին:
Բաժնի աշխատակիցներն են.
- Էլեկտրոնային ծրագրի ղեկավար - Վալերի Բադալյան
- Վրացերենի թարգմանչուհի – Թագուշա Մարկարյան
- Ռուսերենի թարգմանչուհի – Տաթևիկ Սահակյան
- Անգլերենի թարգմանչուհի – Անուշ Հարությունյան
Թեմի մամլո և լրատվության բաժինը ղեկավարում է Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ունի շուրջ չորս տասնամյակի լրագրողական աշխատանքի փորձ: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի հանրային ռադիո և հեռուստահաղորդումների հայերեն ծրագիրը, վարել է տարածաշրջանային հեռուստատեսության հայերեն հաղորդումը:
Ամուսնացած է. ունի դուստ և որդի, երեք թոռներ
Կապի միջոցներ.
Հեռ. 593-39-71-70
Էլէկտրոնային փոստի հասցեն. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։