Միքայել Ավագյան
Միքայել Ավագյանը մասնագիտությամբ իրավաբան է: Ունի հասարակական աշխատանքի մեծ փորձ: Ղեկավարել է Վրաստանի հայ երիտասարդների միությունը: 2003 թվականին նշանակվել է «Շեն» կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ:2010 թվականին հիմնադրել է Վրաստանի ազգային կոնգրեսը: Եղել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնականը: 2012-2015 թվականներին աշխատել է Վրաստանում ՀՀ դեսպանությունում, որպես ռեֆերատ: 2015 թվականից զբաղեցնում է Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրենի պաշտոնը: