Սուրեն Աբրամյան
Թեմի մշակույթի բաժինը ղեկավարում է Սուրեն Աբրամյանը:
Սուրեն Աբրամյանը ծնվել է 1993թ-ի սեպտեմբերի 24-ին քաղաք Թբիլիսիում:
2000թ-ին ընդունվել է Թբիլիսիի թիվ 104 (Վանքի դպրոց) միջնակարգ դպրոցը:Դպրոցական տարիներին հաճախել է տարբեր խմբակներ՝ պարի,դաշնամուրի և ձյուդոյի:
Ավարտել է Թբիլիսիի տեխնիկական համալսարանը, երկրաբան-ինժեների մասնագիտությամբ:
Առանձնահատուկ սեր և հետաքրքրություն է դրսևորել ազգագրական և ժողովրդական պարերի նկատմամբ, 2015 թվականից ստանձնում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթի պարուսույցի պարտականությունը, այնուհետև դառնում համույթի գեղարվեստական ղեկավար:
2018 թվականից նշանակվել Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, շարունակելով նաև պար ուսուցանել Թեմի հովանու ներքո գործող տարբեր կենտրոնների պարային համույթներում:
Ամուսնացած է, ունի աղջիկ և տղա: