Материалы

ՄԱՄԲՐԵ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

tem logo1889-1892 (առաջնորդական տարիներ). ՄԱՄԲՐԵ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ: Ծնվել է 1844 թ.: Սովորել է Ս. Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում: 1864 թ. ձեռնադրվել է սարկավագ, 1865 թ.` վարդապետ: 1868 թ. նշանակվել է Գորու (Վրաստան) հայոց վիճակի առաջնորդական փոխանորդ: 1871 թ. ստանձնել է Նոր-Նախիջևանի Ս. Խաչ վանքի վանահայրության պաշտոնը: 1875 թ. կարգվել է քննիչ Նոր-Բայազեդի գավառի հոգևոր գործերի: 1877 թ. նա առաջնորդական փոխանորդ է Հին-Նախիջևանի վիճակի, ապա` նախանդամ Թբիլիսիի Կոնսիստորիայի և վանահայր Ս. Սարգիս ուխտատեղիի: 1883 թ. նշանակվում է առաջնորդական փոխանորդ Ախալցխայի վիճակի, իսկ 1884 թ.` անդամ Ս. Էջմիածնի Սինոդի: 1886 թ. Մակար Ա կաթողիկոսի կողմից ձեռնադրվում է եպիսկոպոս և 1889 թ. հաստատվում վիրահայոց թեմի առաջնորդ: Այդ պաշտոնում էլ նա կնքում է իր մահկանացուն` 1892 թ. օգոստոսի 1-ին Կոջորի (Վրաստան) ամառանոցում, երկարատև հիվանդությունից հետո, 48 տարեկան հասակում:

Մամբրե եպիսկոպոսը պարգևատրվել է ծաղկյա փիլոնով, լանջախաչով, եպիսկոպոսական պանակեով և Ս. Աննայի 2-րդ կարգի շքանշանով («Արարատ», 1892 թ., էջ 768):

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են