Материалы

Տ. ԴԱՎԻԹ ՔԱՀԱՆԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Davit Qahana M

Արժանապատիվ Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Կյուրեղյանը ծնվել է    1973 թ. Վրաստանի Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկայի) շրջանի Փոքր Արագյալ գյուղում:

1980-1984 թթ․  սովորել և ավարտել է Փոքր Արագյալի 8-ամյա դպրոցը:

1984-1990 թթ. սովորել և  ավարտել է Նինոծմինդայի թիվ 1-ին հայկական միջնակարգ դպրոցը:

1990-1996 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1995 թ. ձեռամբ Անանիա արք. Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:

1996-1997 թթ. ծառայել է Վեհարանում՝ որպես Գարեգին Ա կաթողիկոսի քարտուղար:

1997 թ. ձեռամբ Անանիա արք. Արաբաջյանի ստացել է քահանայական օծում:

1997-1999 թթ. եղել է Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ:

1999 թվականից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայնքներում։ Հայաստանում վերջին ծառայության վայրը եղել է Մասյացոտնի թեմի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

2024 թ. հուլիսի 10-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի կարգադրությամբ  2024 թ. օգոստոսի 1-ից Արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Արագվա (Արակովա) գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու և կից գյուղերի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են