Տ. ԴԱՎԻԹ ՔԱՀԱՆԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Արժանապատիվ Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Կյուրեղյանը ծնվել է 1973 թ. Վրաստանի Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկայի) շրջանի Փոքր Արագյալ գյուղում:
1980-1984 թթ․ սովորել և ավարտել է Փոքր Արագյալի 8-ամյա դպրոցը:
1984-1990 թթ. սովորել և ավարտել է Նինոծմինդայի թիվ 1-ին հայկական միջնակարգ դպրոցը:
1990-1996 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1995 թ. ձեռամբ Անանիա արք. Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:
1996-1997 թթ. ծառայել է Վեհարանում՝ որպես Գարեգին Ա կաթողիկոսի քարտուղար:
1997 թ. ձեռամբ Անանիա արք. Արաբաջյանի ստացել է քահանայական օծում:
1997-1999 թթ. եղել է Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ:
1999 թվականից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայնքներում։ Հայաստանում վերջին ծառայության վայրը եղել է Մասյացոտնի թեմի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
2024 թ. հուլիսի 10-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի կարգադրությամբ 2024 թ. օգոստոսի 1-ից Արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Արագվա (Արակովա) գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու և կից գյուղերի հոգևոր հովիվ:
Ամուսնացած է, ունի 2 դուստր։