Տ. ԹԱԴԵՈՍ ՔԱՀԱՆԱ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ
Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը (ավազանի անունը՝ Արամ) ծնվել է 1982թ-ի ապրիլի 14-ին ՀՀ Շիրակի մարզի Ազատան գյուղում:
1988-97 թթ․-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը:
1997-1999 թթ․-ին սովորել եւ ավարտել է Գյումրիի թիվ 23 ռուսական դպրոցը:
1999-2003 թթ․-ին ընդունվել և սովորել է Շիրակի հոգևոր ընծայարանում:
2003-2006 թթ․-ին սովորել և ավարտել է Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:
2006 թ․-ի հոկտեմբերի 8-ին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2006 թ․-ի հուլիս ամսից անցել է աշխատանքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրում որպես առաքիչ:
2007 թ․-ի նոյեմբերից հոգևոր ծառայությունը շարունակել է Շիրակի թեմում որպես սարկավագ և «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայի պատասխանատու:
2007 թ․-ի հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանի օծվել է ամուսնացյալ քահանա:
2007 թ․-ի սեպտեմբերի 1-ից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:
2007 թ․-ի սեպտեմբերի 1-ից, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, նշանակվել է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:
Ամուսնացած է: Ունի չորս զավակ:
Բնակության վայրը։
Գյուղ Արակովա, Սամցխե-Ջավախք
Հեռ.։ +995595487571