Տ. ՆԱՐԵԿ ՔԱՀԱՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Տեր Նարեկ (ավազանի անունը Աշոտ) քահանա Տիգրանյանը ծնվել է 1992 թ․ հունվարի 16-ին ք. Էջմիածնում։
1998-2008 թթ․ սովորել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 դպրոցում։
2008-2012 թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի բակալավրիատում։
2012-2014 թթ․ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում։ Ավարտաճառ է պաշտպանել «Հայ-վրաց եկեղեցական հարաբերությունները Զաքարյանների իշխանության օրոք» թեմայով։
2012 թ., ձեռամբ Գերաշնորհ Տեր Գևորգ եպս.Սարոյանի, ձեռնադրվել է սարկավագ։
2014 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում նշանակվել է ավագ լուսարար։
2018 թ․ հոկտեմբերի 7-ին ձեռնադրվել է քահանա։
2018 թվականի դեկտեմբերի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Վիրահայոց թեմի հոգևոր ծառայության կոչված Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի հրամանով նշանակվել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ և Կորխի հովվության այցելու հովիվ:
Ամուսնացած է։ Ունի մեկ դուստր։
Բնակության վայրը՝ ք. Ախալքալաք
հեռ. 55172 11 52