Տ. ԳԵՒՈՐԳ ՔԱՀԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Արժանապատիվ Տ․ Գեւորգ քահանա Ասատրյանը (ավազանի անունը՝ Գարուշ) ծնվել է 1981 թ. հունվարի 31-ին ՀՀ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2002 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան:
2006 թ . դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Արժ. Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:
2008 թ. ավարտելով հոգեւոր ճեմարանը ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնում:
2009-2012 թթ. ծառայել է ԼՂՀ-ում որպես զորամասի հոգեւոր սպասավոր:
2012-2018 թթ. ծառայել է Արմավիրի թեմի Արտիմետ եւ Առատաշեն գյուղերի Սուրբ Աստվածամոր անունը կրող եկեղեցիներում:
2018 թ. հունիսի 10-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Գերաշնորհ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի ձեռնադրվել է քահանա:
2018 թ. հուլիսի 30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով, արժանապատիվ Տեր Գեւորգ քահանան ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում՝ որպես Նինոծմինդայի շրջանի Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ:
Ամուսնացած է, ունի մեկ արու զավակ:
Բնակության վարը՝ գյուղ Գյանձա, Ջավախք