Материалы

ԱԹԱՆԱՍ սարկավագ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Atanas Kirakosyan

Բարեշնորհ Աթանաս սարկավագ Կիրակոսյանը ծնվել է 1987 թ. Օգոստոսի 14-ին, Ախալցիխե քաղաքում:

1994-2001թթ.  Սովորել և ավարտել է Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական հանրային դպրոցը:

2001թ. սեպտեմբերին Ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարան և ընծայարան:

2009թ.  Ավարտել է վարժարանը և ստացել է վկայական:

2009թ. հունիսին Գերշ. Տ. Նուրհան արք. Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

2009-2012թթ. Ծառայել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես սարկավագ:

2012-2016թթ. Ծառայել է Երուսաղեմի Սուրբ Աստվածածին տաճարում՝ որպես միաբան:

2016թ. օգոստոսի 1-ից Ծառայում է Վիրահայոց թեմում՝ որպես Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի հայկական համայնքների հոգևոր հովվի օգնական:

Ամուսնացած է, ունի մեկ արու զավակ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են