Материалы

Հովհ. Թումանյանի մահվան 101-րդ տարելիցի օրը ծաղիկներով զարդարվեց նրա անմահ շիրիմը

2024 թվականի մարտի 23-ին, Վիրահայոց թեմի «Հովհ.Թումանյանի տուն»  գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և Թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, Թբիլիսիում ժողովրդական մեծ բանաստեղծի մահվան 101-րդ տարելիցին  նվիրվեց հիշատակի գողտրիկ միջոցառումը: 

Հովհաննես Թումանյանն իր մահկանացուն կնքել է մարտի 23-ին:  Հիշատակի այդ օրը Թբիլիսիի Հայ գրողնեհրի և հասարակական գործիչների  Խոջիվանքի պանթեոնում  ծաղիկներով զարդարվեց անմահ բանաստեղծի գերեզմանը և շուրջբոլորը տարածվեց նրա   հոգու խաղաղության համար կատարված հոգեհանգստի արարողության խնկաբույրը:

Բանաստեղծի նախկին բնակարանի դահլիճը բազմամարդ էր: Ներկա էին գրականության երկրպագուներ, Թումանյանի պոեզիայի սիրահարներ, հյուրեր և թբիլիսաբնակներ:

Հիշատակի միջոցառումը  տեղի ունեցավ այստեղ՝ Թումանյանի հարկի տակ, որտեղ վառվող լույսի հետ թևածում է Ամենայն հայոց բանաստեղծի շունչն ու ոգին:

Ներկա հանդիսատեսը հետաքրքրությամբ ունկնդրեց «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի բանախոսությունը  «Հովհ. Թումանյանը և Կոմիտասը» թեմայով:

2

Ուշագրավ էին գեղարվեստական համարները, որոնք ներկայացրին օրվա առիթով Երևանից ժամանած Կիմա և Նատալի Օհանյանները և  «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության մենակատարներ  Լամարա Դավթյանը և Դավիթ Մաղալովը:  

Վերջում գնահատանքի  խոսքեր ուղղվեցին Օհանյան քույրերին, ովքեր պատեհ առիթով ժամանում են Թբիլիսի՝ Հովհ. Թումանյանի  նախկին բնակարանում ելույթ ունենալու և այստեղ իրականացվող  տարբեր միջոցառումներին մասնակից դառնալու  համար:

 Հաջողությունների մաղթանքով  Կիմա և Նատալի Օհանյաններին փոխանցվեց Վիրահայոց թեմի Առաջնորդական օրհնության գիրը: Անսահման ուրախություն պարգևելով արվեստի շնորհաշատ օրիորդնհերին և արվեստի  սիրահար  Օհանյան ծնողնհերին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են