Թբիլիսիում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթ:
2024 թվականի ապրիլի 23-ին, Վրաստանում, ի մասնավորի մայրաքաղաք Թբիլիսիում, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրվան ավանդական բողոքի գործողությունը և ոգեկոչման արարողությունը մեկնարկեցին «Իսանի» թաղամասից:
Մետրոյի «Իսանի» կայարանի հարակից տարածքում հավաքված հայությունը՝ ահել ու ջահել, կին, ու տղամարդ, ջահերով ու վառվող մոմերով, մարտական երգ-երաժշտության ուղեկցությամբ, պաստառներով ու տարբեր լեզուներով հնչող «ճանաչելու, «դատապարտելու» և «հատուցելու» կարգախոսներով շարժվեցին դեպի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին եկեղեցի:
Քայլերթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության Սրբադասված նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի պատվանդաին, և եկեղեցու ներսում ունկնդրեցին արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյան ոգեկոչող խոսքը:
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անց են կացվում՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, Վիրահայոց թեմի առաջնորդարանի և «Վրաստանի հայ համայնք, հասարակական կազմակերպութլյան նախաձեռնությամբ և կազմակերպմամբ: