Материалы

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Հովհ. Թումանյանի 153-րդ տարեդարձին

2022 թվականի փետրվարի 19-ին, վրացահայերին հրավիրելով Խոջիվանքի Մեծաց մեծերի  պանթեոն, Թբիլիսիում իրականացվեց տարեդարձի միջոցառում, որը ներառում էր հիշատակի և խոնարհման տարրեր՝որպես Հովհաննես Թումանյանի անմահության վկայություն: Եկել էին ահել-ջահելով, մանուկ-երիտասարդով, արտակարգ մարդաշատ դարձնելով այստեղ հանգչող երևելիների երկրային գերեզմանոցը:

Միջոցառումը,Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ.Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ,կազմակերպել էին «Հովհաննես Թումանյանի տուն» (ղեկավար՝ Գիսանե  Հովսեփյան), «Հայարտուն» (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) կենտրոնները: Իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցը, «Վրաստանի հայ համայնք» (ղեկավար՝ Սամվել Մկրտչյան) հասարակական կազմակերպությունը:

Մեծն Թումանյանի հիշատակին իրենց խոնարհումն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, հայ համայնքի մտավորականներ, հասարակական, ստեղծագործական, մշակույթի գործիչներ, թարգմանիչներ, լրագրողներ, դպրոցականներ:  Ներկաները ծաղիկներով զարդարեցին Ամենայն հայոց բանաստեղծի տապանաքարն ու  ազգի արժանավոր զավակների շիրիմները:

2

Անդրադարձ կատարելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործական աշխարհին, հասարակական գործունեությամբ հագեցած կյանքի ճանապարհին, արժ.  Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանը, սարկավագ Գևորգ Ավետիսյանը կատարեցին հոգեհանգստյան կարգ ժողովրդական բանաստեղծի և պանթեոնում հուղարկավորվածների հոգու խաղաղության համար:

Թումանյանի ծոռնուհին՝ Ալյոնա Կոլեսնիկովան շնորհակալություն հայտնեց պապի հիշատակը հարգելու և այս ավանդական միջոցառմանը ներկա գտնվելու համար: Այնուհետև միջոցառման կազմակերպիչներից Գոհար Մազմանյանի ներկայացմամբ,  իրար հաջորդեցին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի, լրագրող Սուսաննա Խաչատրյանի, «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ելույթները, որոնց ուղերձն էր՝ սրբությամբ պահել Մեծ լոռեցու հիշատակը և  ամեն տարի  Թումանյանի ծննդյան օրը խունկ ծխեցնել և ծաղիկներ խոնարհել այստեղ  հանգչողների շիրիմներին:

Ու հագեցավ մթնոլորտը Թումանյանի ժողովրդական, հայրենասիրական, խոհա-փիլիսոփայական, հայ ժողովրդի կյանքին համահունչ ստեղծագործությունների ոգով ու շնչով, որ այնպես գեղեցիկ ներկայացրեցին «Հայարտուն» կենտրոնի հայերենի ուսուցման դասարանի (ուս. Թամարա Գաբոյան), «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության գրական խմբակի (ուս. Լարիսա Խաչատրյան), թիվ 103 դպրոցի (ուս. Գայանե Պետրոսյան) սաները: Տպավորիչ էր «Շունն ու կատուն» լեգենդի արտասանությունը «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի (ուս. Աիդա Բազոյան) սաների մասնակցությամբ:  

3

Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից կատարած իր թարգմանությունը ներկայացրեց բանաստեղ Միխայիլ Անանովը՝ դստեր հետ, թումանյանին նվիրած իրենց բանաստեծություններն ընթերցեցին Սուսաննա Ավետիսյանը և  Արտեմ Գրիգորենցը:

Ժողովրդական մեծ բանաստեղծի օրացույցային օրը առանձնահատուկ նշանավորելու պատգամով, դեռևս 2008 թվականին երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ հիմք դրվեց  գիրք նվիրելու գեղեցիկ արարողությանը: Այն  թբիլիսահայության շրջանում արմատավորեց  անժամանակ կյանքից հեռացած բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը: Ավանդույթի ուժ ստացած  միջոցառումը  կյանքի կոչվեց  նաև այս տարի Բոստանջյան քույրերի  կողմից, բազմաթիվ գրքեր նվիրելով ներկաներին: 

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, բանաստեղծի Թբիլիսյան բնակարանում, արժ. Տեր Կիրակոս քահանայի ձեռամբ, կատարվեց տնօրհնեքի արարողություն և տունն ընդունեց տարեդարձի օրվա առաջին այցելուներին:

4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են