Материалы

Հոգեհանգիստ՝ ի հիշատակ 2008 թվականի պատերազմի և Բեյրութի անմեղ զոհերի

2020 թվականի հուլիսի 9-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

117289167Հավարտ Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը, հանուն հոգևոր դասի, պաշտոնեության, բազում հավատացյալների, ցավակցություն հայտնեց սույն թվականի օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ մարդկային անմեղ զոհերի, կիսեց զոհվածների ընտանիքների վիշտը, որոնց շրջանում նաև հայորդիներ են: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց նաև Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին:

Այնուհետև թեմակալ առաջնորդի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ զոհվածների հոգու խաղաղության համար կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:

Վիրահայոց թեմի եկեղեցիներում բարձրացվեց աղոթք առ Աստված՝ բոլոր տուժածներին առողջություն պարգևելու, ոտքի կանգնեցնելու խնդրանքով:

117294041

Սբ. Էջմիածին

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են