Հայ Ավետարանչական եկեղեցու ղեկավարները այցելեցին Վիրահայոց թեմի առաջնորդարան
2019 թվականի մայիսի 29-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանում հյուրընկալեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն վերապատվելի Զավեն Խանճեանին՝ տիկնոջ հետ և Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միութեան նախագահ վերապատվելի Ռընե Լևոնյանին:
Ողջունելով հյուրերին թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի պատմական անցյալը և ներկա առաքելությունը:Առաջնորդը շնորհակալություն հայտնեց վերապատվելի Ռընե Լևոնյանից ՝ թեմի սոցիալական ծրագրերին աջակցելու համար։
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Վազգեն Սրբազանին ջերմ ընդունելության և վրացահայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար և հայտնեցին իրենց ցանկությունը հետագա համագործակցության մասին :
Հանդիպման ավարտին Վազգեն Սրբազանը հյուրերի հետ առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում կատարեցին միասնական աղոթք և երգեցին շարականներ:
Հանդիպմանը մասնակցում էին թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և Թբիլիսիում Հայ Ավետարանչական Եկեղեցու հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանը:
Նույն օրը հյուրերը այցելեցին նաև Թեմի «Հովհ. Թունանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և իրենց խոնարհումը բերեցին մեծ բանաստեղծի հիշատակին:
- Hits: 2408