Ընդունելություն թեմի առաջնորդարանում
2019 հուլիսի 8-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանի «Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս» սրահում, ի պատիվ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական համայնքների առաջնորդներ, Կրոնի հարցերով պետական գործակալության պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների գործիչներ:
Սրբազանն իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց ներկաներին՝ 17 տարիներ միասին ծառայելու, քրիստոնեական և համամարդկային միևնույն արժեքներին դավանելու և համագործակցելու համար: Նա իր որդիական խոնհարումը բերեց համայն Վրաց Պատրիարքին, Վրաստանի իշխանություններին, կրոնական համայնքների հոգևոր սպասավորներին և հասարակական գործիչներին՝ անցնող 17 տարիներին Վիրահայոց թեմի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար: Ներկա հոգևոր առաջնորդներն ու պետական հասարակական գործիչները գնահատանքի խոսքեր հնչեցրին Վազգեն Սրբազանին՝ կատարած աշխատանքների և բարի հոգևորականի նկարագրի համար, և հույս հայտնեցին, որ կշարունակվի այն բարեկամությունը և համագործակցությունը, որ ձևավորվել է անցնող 17 տարիների ընթացքում:
Ընդունելութան ավարտին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց էկումենիկ և միջկրոնական աղոթք: