Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ընդունեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահը

2019 թվականի հուլիսի 27-ին, Բաթումի կատարած այցի երկրորդ օրը, Կառավարական շենքում Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին:

Նախագահ Ռիժվաձեն հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետին շնորհավորեց առաջնորդական տեղապահ նշանակվելու կապակցությամբ, կարևորեց Աջարիայի հայ ազգաբնակչության ընդգրկվածությունը Ինքնավար Հանրապետության տնտեսական, քաղաքական, հասարակական կյանքին և արժևորեց Վիրահայոց թեմի հետ Ինքնավար Հանրապետության համագործակցությունը:
Հգշ. Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, իր հերթին շնորհավորեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահին՝ օրերս ստեղծված «Վրացական երազանք» կառավարող կուսակցության տարածաշրջանային կազմակերպության նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթեց նորանոր հաջողություններ ինչպես երկրի գործադիր իշխանության ղեկավարի, այնպես էլ երկրի կառավարող կուսակցության տարածաշրջանային նախագահի գործունեության մեջ:

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի և Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի կողմից արտահայտվեց համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն:

Հանդիպումն անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում:

Առաջնորդարան

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են