Материалы

Սաթխա գյուղում բացվեց Ալբերտ Իսոյանի անվան թանգարան

2019 թվականի օգոստոսի 24-ին, Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում հանդիսավորությամբ բացվեց Ալբերտ Իսոյանի անվան ազգագրական թանգարանը: Տոնական միջոցառմանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Կիրակոս վարդապետ Դավթյանն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ: Արարողությանը ներկա էին Ախալքալաքի և Կումուրդոյի առաջնորդ Նիկոլոզ արքեպիսկոպոս Փաչուաշվիլին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, Վրաստանի տարբեր վայրերից, Հայաստանից և Ռուսաստանից ժամանած բազմաթիվ հյուրեր ։

2Թանգարանի բացմանը հետևեց տնօրհնեքի արարողությունը, որի ավարտին օրհնության և շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Կիրակոս վարդապետ Դավթյանը, այնուհետև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Ընդառաջելով տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Արմաշ քահանա Պողոսյանի խնդրանքին, Ալբերտ Իսոյանին հանձնեց Օրհնության Գիր` հայրենաշեն, ազգաշեն և եկեղեցաշեն գործունեության համար, ապա թանգարանի հարակից տարածքում տեղի ունեցավ տոնական համերգ։

3

Սաթխա

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են