Материалы

«Մարգարեի ուղերձը» գրքի շնորհանդես «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

2019 թվականի հոկտեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում տարեգրվեց հերթական շնորհանդեսը, որն այս անգամ նվիրված էր գյումրեցի բանաստեղծ, «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանի «Մարգարեի ուղերձը» գրքի վրացերեն թարգմանությանը:

Շնորհանդեսին ներկա էր հեղինակը, ով պատիվ համարեց սույն գրքի 9-րդ լեզվով թարգմանության շնորհանդեսի անցկացումը Ամենայն հայոց բանաստեղծի թբիլիսյան պատմական տանը:

«Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանի Հովսեփյանի և Գոհար Մազմանյանի ողջույնի խոսքին և «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի ստեղծման պատմությանը համառոտ անդրադարձին հետևեց Սամվել Մարգարյանի ելույթը «Մարգարեի ուղերձը» գրքի ստեղծման խորհրդի մասին: Այն՝ որ 21-րդ դարի մարտահրավերները պետք է միավորեն և ոչ թե բաժանեն մարդկությանը, որ գիրքը խաղաղության, ժողովուրդների բարեկամության, Աստծո պատգամ-պատվիրանների անթերի կատարման, Երկիր մոլորակը արհեստական ու բնական աղետներից պահպանելու և պաշտպանելու հորդոր է:

1Շնորհանդեսին խոսքով ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության անդամներ Բաղաթեր Արաբուլին և Մանանա Գորգիաշվիլին, ովքեր կարևորեցին գրքի հրատարակությունը աշխարհի տարբեր լեզուներով, մարդկությանն ուղղված խաղաղության և բարության պատգամը, քանզի աշխարհը ստեղծվել է Ամենազոր Աստծո կողմից և այն ոչնչացնելու, փլատակների վերածելու իրավունքը չունի ոչ մի ազգ և ոչ մի ժողովուրդ: Վրացի գործընկերներն իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին Հայաստանի գրողների միության հրավերով Վրաստանի գրողների միության պատվիրակության Հայաստան կատարած այցին, իրենց պարգևատրությանը Գրիգոր Նարեկացի շքանշանով և Հայաստանի գրողների միության պատվավոր անդամներ դառնալու հան գամանքին: Միանշանակ կարևորվեց երկու քրիստոնյա ժողովուրդների բարեկամության և դրացիական հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը:

Սամվել Մարգարյանի «Մարգարեի ուղերձը» գրքի արժևորման խոսք ասացին և սեփական բանաստեղծություններից ընթերցեցին բանաստեղծներ Մարինա Կիրակոսյան Մոսեսովան, Լուսինե Վանոյանը:

Միջոցառումը հայերեն, վրացերեն, ռուսերեն Հայաստանին, Վրաստանին, խաղաղությանը նվիրված բանաստեղծությունների և Սայաթ-Նովայի տաղերի ասմունքով գեղեցկացրին թիվ 104 դպրոցի աշակերտներ Գևորգ Փերիխանյանը,Անի Իսրայելյանը,Եվա Գարգրցյանը, Թբիլիսիի Իլիայի համալսարանի շրջանավարտ Արմենուհի Պոդոսյանը և Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանի անգլերենի բանահյուսության ֆակուլտետի ուսանողուհի Էլենե Ղավլելիշվիլին:

Միջոցառումը դարձավ հայ-վրացական դարավոր բարեկամության գեղեցիկ արտահայտություն:

Թումանյանի տուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են