Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը ելույթ ունեցավ «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» կոնֆերանսում

2019 թվականի հոկտեմբերի 24-ին, Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» - «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» չորրորդ կոնֆերանսը:

A1Կոնֆերանսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների, Վրաստանի խորհրդարանի և կառավարության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի, ակադեմիական շրջանների ներկայացուցիչները:

Կոնֆերանսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ընկերակցությամբ:

Կոնֆերանսի նպատակն էր կրոնական կազմակերպությունների աջակցությունը՝ 2008 թվականին տարբեր ազգային պատկանելության և կրոնական դավանանքի քաղաքացիների մեծամասնությամբ ձեռք բերված եվրա-ատլանտյան կուրսին և եվրաինտեգրման գործընթացին:

74311770Կոնֆերանսի մասնակիցներին խոսքով դիմեց Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Ելույթ ունեցան երկրի կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները:

Կոնֆերանսում զեկուցումով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: (Զեկուցման տեքստը դիտել՝ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի զեկուցումը Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության 4-րդ կոնֆերանսում՝ «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» - «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»):

Կոնֆերանսին ներկա էին նաև Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թեմի Իրավական և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:

73011662

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են