Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի այցը Աջարիա

2019 թվականի հոկտեմբերի 29֊-30-ը Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը գտնվում էր Աջարիայում: Հայր Սուրբին ընկերակցում էին "Վարդան Ջինիշյան հիշատակի" հիմնադրամի Երևանի գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը, ծրագրերի համակարգող Լիաննա Սարգսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, Թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:

73515626Այցի շրջանակներում, պատվիրակության անդամները, այցելեցին Օզուրգեթիի "Կոմիտաս վարդապետ» կրթամշակութային կենտրոն, որտեղ հոգեշնորհ Հայր Սուրբին ազգային տարազներով ու ավանդական աղուհացով դիմավորեցին կենտրոնի սաները` Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի գլխավորությամբ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և տեղի հայ համայնքի անդամները:

Կենտրոնի «Սահակ Պարթև» շաբաթօրյա դպրոցի սաները, ուսուցչուհի Իրինա Մարգարյանի ղեկավարությամբ, պատրաստել էին աշնան թեմայով միջոցառում: Մայրենիից կտրված դպրոցի սովորողները, ոչ միայն դարձել էին տառաճանաչ, այլև գեղեցիկ հայերենով խոսք ասացին, բանաստեղծություններ արտասանեցին ու երգեցին:

Հավարտ միջոցառման ելույթ ունեցան հյուրերը, ովքեր շնորհավորեցին տարվա գեղեցիկ եղանակը՝ ոսկե աշունը գունագեղ խոսքով և շքեղ տեսարանով ներկայացնելու համար:

Օրհնության և գնահատանքի խոսքով միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը: Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը բարձր գնահատեց հայաբնակ այս վայրում մայրենիի պահպանությանը, Հայոց Եկեղեցուն մերձեցմանը, ավանդույթների տարածմանը և մշակույթի զարգացմանը նպատակաուղղված «Կոմիտաս վարդապետ» կենտրոնի գործունեությունը, հույս հայտնեց, որ կենտրոնն էլ ավելի կընդարձակվի իր գործունեությամբ և աշակերտների թվաքանակով:

75252958Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում և հիանալի տպավորություններով շարունակեցին ճանապարհը դեպի Բաթումի:

Հաջորդ օրը առաջնորդական տեղապահի նախագահությամբ Բաթումիում կատարվեց «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի ընդլայնված սրահի հանդիսավոր բացում:

Նույն օրը երեկոյան Բաթումիի Երաժշտական թատրոնում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական հանդիսություն, որի ժամանակ օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հոկտեմբերի 31-ին առաջնորդական տեղապահը և պատվիրակության անդամները վերադարձան Թբիլիսի:

74529515

Կոմիտաս վարդապետ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են