Материалы

Վիրահայոց թեմի հոգևոր դասի հայտարարությունը Ստամբուլյան կոնվենցիայի կապակցությամբ

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիայի) վերաբերյալ Վիրահայոց թեմի քահանայաց ժողովի մասնակիցների հայտարարությունը

07-11-2019 ք. Թբիլիսի

Մենք՝ Վիրահայոց թեմի հոգևոր դասի անդամներս, ուսումնասիրելով 2011 թվականին ընդունված Ստամբուլյան կոնվենցիան և միանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրապարակված պաշտոնական դիրքորոշմանը, դեմ ենք ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն միջազգային փաստաթղթի վավերացմանը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությանը հակասող, հայ ժողովրդի դարավոր քրիստոնեական և բարոյական արժեհամակարգին հակընդդիր երևույթ:

Արժևորելով հայ ժողովրդի պահպանության հիմքում ընկած կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քրիստոնեական ավանդական ընտանիքը, գտնում ենք, որ տվյալ փաստաթղթի վավերացումն իր բազմաթիվ հակասական և վտանգավոր դրույթներով, հղի է հայ ժողովրդի կյանքում ընտանեկան-քրիստոնեական արժեքների կենսագործունեությունը կազմալուծելու վտանգով, նաև սպառնալիք է ստեղծում ՀՀ պետականության կարևորագույն գրավական՝ Հայոց բանակի մարտունակությանը և ազգային ոգուն:

Մեր հորդորն ու կոչն է մեր հայրենիքի օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ սույն որոշման կիրառման հիմքում առավելապես նախապատվությունը շնորհել ազգային անվտանգության ապահովմանը և ոչ թե տուրք տալ միջազգային քաղաքականության մեջ առկա գործընթացներով թելադրվող ճնշումներին:

Մնում ենք աղոթարար, որ Բարձրյալ Աստված իր ամուր Աջի ներքո պահի Մայր հայրենի պետությունը, առաջնորդելով հայ ժողովրդի զավակներին հոգևոր ու բարոյական նկարագրի դարավոր սկզբունքներով հաղթահարելու ներկա ժամանակի բոլոր մարտահրավերները:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են