Материалы

Նախակրթարանի սաների ամանորյա տոնահանդեսը և Ձմեռ պապի նվերները

2019 թվականի դեկտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ամանորյա տոնահանդեսը:

Դահլիճը ուսուցիչ-դաստիարակների ջանքերով և ծնողների աջակցությամբ իսկական տարեմուտի տոնական տեսք էր ստացել: Հպարտորեն վեր էր խոյացել գեղեցիկ խաղալիքներով զարդարված տոնածառը: Իսկ կենտրոնում տեղեր էին զբաղեցրել սիրունատես փոքրիկները զուգված ու զարդարված՝ ոմանք անտառի բնակիչների, ոմանք հրեշտակների, ոմանք էլ հեքիաթների հերոսների տեսքով: Նախակրթարանի սաները լավ գիտեին, որ Նոր տարին դա նաև ձյան փաթիլներ է, Ձյունանուշիկ ու Ձմեռ պապի՝ նվերներով:

1Տոնահանդեսի պատվավոր հյուրերն էին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, հոգևոր դասը, թեմի պաշտոնեությունը:

Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի բացման խոսքից և Ամանորյա ու Սուրբծննդյան բարեմաղթանքներից հետո, ոգևորված փոքրիկները սպասում էին Ձմեռ պապին և Նոր տարվան, որը անպայման գալու էր, բայց միայն իրենց լավ ելույթներից հետո: Նրանք պատրաստվել էին շատ լավ և ուզում էին, որ դահլիճում ներկա ծնողները, տատիկներն ու պապիկները, հյուրերը, և որ ամենակարևորն է, Ձմեռ պապը անպայման գոհ մնան: Երեխաները հաջորդաբար արտասանեցին, երգեցին ու պարեցին և ցուցադրեցին Նոր տարվան նվիրված այն ամենը, ինչը նրանց սովորեցրել էին հարգելի ուսուցիչները:

2Նախակրթարանի սաների ստեղծած տրամադրությանը, ավանդույթի համաձայն միացավ Ձմեռ պապը և իր գոհունակությունը հայտնեց նրանց գեղեցիկ ելույթների համար:

3Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Բարձր գնահատելով նախակրթարանի գործունեությունը, որն ամեն անգամ իր գեղեցիկ միջոցառումներով ուրախ տրամադրություն է ստեղծում հանդիսատեսի մոտ, արժևորեց նաև հետաքրքիր և ճաշակով կազմակերպված ամանորյա տոնահանդեսը: Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց ծնողներին, ովքեր իրենց երեխաներին բերում են հայապահպան այս կառույց, համոզված լինելով, որ այստեղ նրանք կստանան նախնական հայեցի դաստիարակություն, կմեծանան աղոթքով, բարու և հավատքի զգացումներով: Հայր Սուրբը նախակրթարանի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագիր հանձնեց նախակրթարանի ակտիվ ծնող Գյուլասարյանին:

Այնուհետև Ձմեռ պապը բոլոր փոքրիկներին բաժանեց ամանորյա նվերներ, որ պատրաստել էին «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը և «Արմենիա» խանութը, ղեկավար Էդվարդ Մուրադյանի գլխավորությամբ:

4

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են