Материалы

«Հայարտուն» կենտրոնը Բերդավանում մասնակցեց Հայոց բանակի օրվա տոնակատարությանը

2020 թվականի հունվարի 26-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդավան սահմանամերձ գյուղի մշակույթի պալատում հանդիսավորապես նշվեց Հայոց բանակի 28-րդ տարեդարձը: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Համերգին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին մարզի պաշտոնական այրերը, հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի զինվորներն ու զինվորականները: Միջոցառմանը մասնակցում էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնն իր գեղարվեստական խմբերով:

83977932 2741357829314345 8490900956915957760 O

Հայ զինվորին տոնական օրվա առիթով շնորհավորանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի պատվիրակության ղեկավար, Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հոգևոր հայրը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և շնորհավորանքները հայրենիքի սահմանները աչալուրջ պահպանող հայ զինվորին: Տեր Տաթևն անդրադարձ կատարեց սահմանային գծից ընդամենը 500 մետր հեռավորությամբ գտնվող Բերդավան գյուղին, նրա հերոսական ժողովրդին, որը ոչ միայն արիաբար պաշտպանում է հայրենիքի սահմանները, այլև ոգեկոչում է հերոսական պատմությունը, հայրենասիրական մշակույթը, տոնում հայ զինվորի փառապանծ հաղթանակները: Տեր Տաթևը սահմանապահ զորամասին որպես տոնական նվեր փոխանցեց Սրբապատկեր՝ զորամասի բոլոր զինվորներին անփորձանք ծառայության և իրենց ընտանիքներ բարի վերադարձի հայրական մաղթանքով:

Բերդավանի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) «Տարոն» պարային համույթի (մշակույթի բաժնի տնօրեն և պարուսույց՝ Սուրեն Աբրամյան), մենակատար Աիդա Բազոյանի, դուդուկի և դհոլի սաների և նրանց ուսուցիչներ Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի կատարմամբ մշակույթի տան կամարների ներքո տարածվեցին ուրախ երգը, պարը, արտասանությունը՝ մթնոլորտը հագեցնելով հայրենասիրության, ազգասիրության, պետականության ու հավատքի անսասանության վեհ զգացմունքներով:

Հավարտ միջոցառման Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, գնահատանքի և օրհնության խոսքում արժևորեց Հայոց բանակի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառումը, կազմակերպիչներին, մասնակիցների և հյուրերի ելույթները, Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ շնորհավորեց և բարի ծառայություն մաղթեց բոլոր զինվորականներին:83022707 2741357835981011 5744327537866047488 O

Միջոցառումն ավարտվեց Դավիթ Ամարյանի և Արսեն Գրիգորյանի (Մրո) կատարումներով և խրոխտ շուրջպարով, որը դարձավ ժողովրդի միասնության, միմյանց թիկունք կանգնելու և անսասան մնալու արտահայտություն:

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են