Սուրբ Սարգսի տոնը նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագներով
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագներով, ուխտագնացություններով Սրբի անունը կրող մատուռներ, երիտասարդության օրհնության կարգով և ժողովրդական սովորությունների պահպանմամբ, երիտասարդական կենտրոնների սաների պատրաստած աղի բլիթների բաժանմամբ:
2020 թվականի փետրվարի 8-ին տոնական աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Հավատացյալները գալիս էին մոմ վառելու, աղոթք բարձրացնելու և ներկա գտնվելու տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Սուրբ Պատարագներ մատուցվեցին և ժամերգություններ կատարվեցին Ախալցիխեի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Բաթումի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի եկեղեցիներում և Սրբի անունը կրող եկեղեցիներում ու մատուռներում: