Վիրահայոց թեմում բարձրացվեց բժշկության աղոթք
Ողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի այս օրերին հատկապես մայր հայրենիք Հայաստանում ահագնացնող չափերով վարակվածների առողջության հույսը աղոթքով ամենազոր Աստծու գթասրտությունը հայցելու աղերսն է: 2020 թվականի հունիսի 4-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիապետությամբ, բարձրացվեց ընդհանրական բժշկության աղոթք: Վրաստանի մայրաքաղաքի հայոց եկեղեցիների, Ռուսթավիի և Թեթրիծղարոյի հայության հոգևոր սպասավորների և սարկավագաց դասի մասնակցությամբ, հինավուրց տաճարի Սուրբ խորանի առաջ ծնկաչոք աղոթք բարձրացվեց Հայաստանում վարակվածների առողջության, մայր հայրենիքի ու ազգի փրկության համար:
Վիրահայոց թեմի հոգևորականաց դասը, առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Հայր Սուրբի գլխավորությամբ, միանում է համայն հայության Աստծու տաճարներից բարձրացված միասնական աղոթքին համատարած վարակից ժողովրդին փրկելու և Աստծու օրհնությամբ առողջություն պարգևելու խնդրանքով: