Материалы

Օրհնություն և շնորհավորանք եկեղեցու ամենատարեց հավատացյալներին

2020 թվականի հուլիսի 5-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, մատուցվեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությանյանը:

Հավարտ Սրբազան արարողության, հավատացյալները լսեցին առաջնորդական տեղապահի քարոզ խոսքը, որը նվիրված էր եկեղեցի այցելությամբ, հոգևոր արարողություններին մասնակցությամբ Աստծուն մոտենալու, նրան խոնարհվելու ուրախությանը, նաև հորդոր էր միմյանց ժպիտ նվիրելու ու բարու մաղթանքով ապրելու ցանկությունը դիմացինին փոխանցելու կարևորությունը:

Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավատացյալներին սպասում էր գեղեցիկ անակնկալ. Սբ. Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության նախաձեռնությամբ, կազմակերպվեց ամենատարեց նվիրյալ հավատացյալներ Գոհար Մուսոյանի և Լյուսա Տորոսյանի տարիքի մեծարում: Առաջնորդական տեղապահը 94-ամյա և 97-ամյա տատիկներին իր օրհնությունը բաշխեց, արժանավորեց նրանց մասնակցությունը Սբ. Պատարագներին և շնորհավորեց պատկառելի տարիքը: Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը տատիկներին նվիրեց եկեղեցասեր տիկին Աիդա Չախոյանի կողմից պատրաստած նրանց տարեդարձի տոնը պատկերող լուսանկարներ:

Այնուհետև Ութմազյան ընտանիքի՝ Աիդա Չախոյանի և Ալիկ Ութմազյանի կողմից կազմակերպվեց հարիսայով հյուրասիրություն:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են