Материалы

Սուրբ առաքյալ Թովմասի հիշատակության օրը

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ եկեղեցին այն երանելի տաճարներից է, որտեղ պահվում են Սուրբերի մասունքները: Այստեղ է գտվում Սուրբ Առաքյալ Թովմասի աջը:

Սուրբի հիշատակաության օրը՝ 2020 թվականի օգոստոսի 29-ին, Ճաշու ժամերգությունից հետո, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, դուրս բերվեց Սուրբ Թովմաս առաքյալի աջը՝ հերկրպագություն հավատացելոց: Սուրբի աջը եկեղեցում՝ ի տես հավատացյալների դրված էր մինչև երեկոյան ժամերգությունը: Օրվա ընթացքում հավատացյալները առնչվում էին սուրբ մասունքին, ամրապնդվելով նրա օրհնաբեր զորությամբ:

118637091Սբ. Թովմաս առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Սբ. Գևորգ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են