Материалы

«Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական ընկերության նվերներ երեխաներին

2021 թվականի փետրվարի 23-ին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը այցելեց Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղ, որտեղ նրան դիմավորեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի, Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:

Հոգևոր հայրերն այցելեցին Կարմիր գյուղի հանրային դպրոց: Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը դպրոցականներին բաշխեց իր հայրական օրհնությունը և բաժանեց «Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները, որոնք հեռավոր արտասահմանից նրանց հասակակիցներն ուղարկել են որպես իրենց սիրո և բարության արտահայտություն: Հայր Սուրբը հորդորեց երեխաներին նույնպես լինել բարի, հաճախել Եկեղեցի և ապրել քրիստոնեական սիրով:

Այնուհետև Թեմակալ առաջնորդը և նրան ուղեկցողները եղան Մառնեուլի քաղաքում, որտեղ նույնպես բաժանեցին «Սամարացիների քսակ» բարեգործական ընկերության նվերները:

«Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը Վրաստանի տարբեր կրոնական կազմակերպությունների 3-14 տարեկան փոքրիկներին և անչափահասներին իր սերն ու բարությունը փոխանցում է Սուրբ Ծննդյան գեղեցիկ նվերներով, որոնք լի են ուրախությամբ, անակնկալով, զարմանքով և հետաքրքրությամբ: Այդ նվերները Հիսուս Քրիստոսի՝ երեխաների նկատմամբ տածած մեծ սիրո արտահայտությունն է: Այն նաև սովորեցնում է սիրել Եկեղեցին, դաստիարակվել քրիստոնեական սիրո և բարության գաղափարներով և օրինակ վերցնել քրիստոնեաբար ապրող իրենց հասակակիցներից:

Img 5B9C985F0C22Abb71Ccdb713D2A666B5 V

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են