Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ
2021 թվականի ապրիլի 2-ին, Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ:
Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը,
Նախքան նվերների բաժանումը հոգևոր հայրերը ներկաներին փոխանցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և գալիք Զատկական շնորհավորանքները:
Սուրբ Էջմիածին Եկեղեցու նվիրյալ հավատացյալներ, անհատ բարերարներ Ռոբերտ Թումասյանի և Աշոտ Օգանեզովի նվիրատվությամբ, Հայոց եկեղեցու շուրջ երեք տասնյակ կարիքավոր, միայնակ և հաշմանդամ տարեցներ, բազմանդամ ընտանիքներ ստացան զատկական ավանդական բարիքներ:
Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու: