Материалы

Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ

2021 թվականի ապրիլի 2-ին, Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Թբիլիսիի  Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցում  հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ:

Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Սուրբ Էջմիածին  եկեղեցու  հոգևոր  դասը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը,  

Նախքան նվերների բաժանումը հոգևոր հայրերը ներկաներին փոխանցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և գալիք Զատկական շնորհավորանքները:

Սուրբ  Էջմիածին Եկեղեցու նվիրյալ հավատացյալներ, անհատ բարերարներ Ռոբերտ Թումասյանի և  Աշոտ Օգանեզովի նվիրատվությամբ, Հայոց եկեղեցու  շուրջ երեք տասնյակ  կարիքավոր, միայնակ և հաշմանդամ  տարեցներ,  բազմանդամ ընտանիքներ  ստացան զատկական ավանդական   բարիքներ:

Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու:

1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են